Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Պատասխանը իրենք չեն տալու, երկի՛րն է տալու

Պատասխանը իրենք չեն տալու, երկի՛րն է տալու
09.04.2024 | 16:15

ԱԳ նախարարը (դրա ոչ անունն եմ ուզում գրել, ոչ էլ, առավել ևս, ազգանունը) չի մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների նիստին։ Իբր դեմարշ է անում, տեսա՞ր դու։ Հեսա մնացածը դարդոտելու են։

Դե հա, բա հո թուրքի հետ հանդիպում չի՞, որ վազելով գնա։

Իսկ վատն էն է, որ սրանց ասած ու արած էշությունների պատասխանը իրենք չեն տալու, այլ երկիրն է տալու։ Մե՛ր երկիրը։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ